Ստեփանակերտում համերգ է տվել Համբուրգի ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը. Ներկա է եղել Արցախի նախագահը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Համբուրգի գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին: Տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գարսենյակից։
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: