211652_close_icon
views-count2212 դիտում article-date 16:03 29-07-2019

Մաքսանանենգները փորձել են Պանամա հասցնել 4 տոննա կոկաին

Պանամայի առափնյա պաշտպանության պարեկային նավերը կալանքի տակ են վերցրել մի նավակ, որում եղել է մոտ 4 տոննա կոկաին: Հաղորդում է [url=https://www.reuters.com/video/2019/07/29/panama-seizes-nearly-four-tonnes-of-coca?videoId=580754434&videoChannel=1&channelName=Top+News]reuters[/url]-ը։ Թմրանյութի մաքսանենգներին ձերբակալել են Իսլա Գրանդե կղզու մոտակայքում: «Հարյուր ձիաուժի չորսական շարժիչներով այս նավակում Կոլումբիայի հինգ քաղաքացիներ էին, նրանք փորձել են հասնել մեր ափ, բայց մեր նավը դա կանխել է: Կոլումբիացիների նավակում եղել է արգելված թմրանյութով լցված 3989 պարկ», - ասել է Պանամայի առափնյա պարեկային ծառայության տնօրեն Խուան Մանուել Պինոն: Կենտրոնական Ամերիկան և Մեքսիկան համարվում են հիմնական տարանցիկ ուղիները, որոնցով մաքսանենգները կոկաինը հասցնում են ամերիկյան սև շուկա:

Նմանատիպ նյութեր