Ռուսաստանի ավիացիոն ծառայությունը ցանկանում է վերականգնել թռիչքները դեպի Ուկրաինա
Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ ռուսական իշխանությունները ցանկանում են վերականգնել Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը։ Այդ մասին փոխանցում է Ria Novosti գործակալությունը։
Ներադկոյի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է լիամասշտաբ բանակցություններ սկսել ուկրաինական իշխանությունների հետ։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի բնակիչները կոչ էին արել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ղրիմի և ուղիղ չվերթները Ռուսաստանի հետ։