211652_close_icon
views-count1377 դիտում article-date 21:06 30-07-2019

ՊՎԾ-ն նոր ուսումնասիրություն է սկսել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը համապատասխան հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացնում 2019 թվականի համար նախատեսված ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Այս մասին հայտնում են ՊՎԾ–ից։ Բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր երբեւէ առնչվել են խնդրո առարկա գնման գործընթացներին եւ տուժել ցուցաբերած խտրական վերաբերմունքից, ՊՎԾ–ն խնդրում է համապատասխան տեղեկություններ տրամադրել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երեւան, Մաշտոցի 47 հասցեով։

Նմանատիպ նյութեր