211652_close_icon

Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից

views-count2573 դիտում article-date 13:22 31-07-2019
Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ որոշում եմ Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Տոնոյանը փոխմարզպետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հուլիսին:

Նմանատիպ նյութեր