211652_close_icon
views-count2662 դիտում article-date 23:53 31-07-2019

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 4 տարեկան երեխայի սոնոգրաֆիայի համար գումար պահանջելու դեպքին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին, որի վերաբերյալ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարվել: «Ուզում եմ նշել, որ մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությունը վերաբերում է հիվանդանոցային ստացիոնար բուժօգնությանը և դժվարամատչելի, թանկարժեք հետազոտություններին: Տվյալ դեպքով` մինչև 7 տարեկան երեխաների սոնոգրաֆիկ հետազոտությունը և այլ նեղ մասնագիտական խորհրդատվություն ու լաբորատոր-գործիքային հետազոտությունները արտահիվանդանոցային պայմաններում կարող են իրականացվել մասնագիտական կլինիկաներում` երեխայի պոլիկլինիկայի ուղեգրմամբ: Այս դեպքում պետք է ֆիքսել, որ առկա չի եղել ուղեգիրը և չի պահպանվել ընթացակարգը: Կոչ եմ անում պահպանել գործող ընթացակարգերը և անհարկի չմեղադրել բուժհիմնարկներին»,-փոխանցմամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր