211652_close_icon
views-count681 դիտում article-date 15:41 13-11-2020

Արսեն Թորոսյանն անդրադարձել է պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների բուժման գործընթացին

Առողջապահության նախարարությունում (ԱՆ) կայացել է գործակարգավարական խորհրդակցություն` ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունների տնօրենների և ԱՆ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Արսեն Թորոսյանը խոսել է պատերազմական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողների բուժման գործընթացի, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված առկա իրավիճակի և անելիքների վերաբերյալ: Նախարարն անձնակազմին, հատկապես հիվանդանոցների տնօրեններին հորդորել է պատշաճ շարունակել առողջապահական համակարգի առջև դրված աշխատանքները, մարտահրավերների դեմ պայքարը և լինել մաքսիմալ հետևողական այս իրավիճակում բուժօգնության կարիք ունեցողներին աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր