1649 դիտում
12:03 01-08-2019
Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ը 15-ը Հայաստանի Հանրապետություն անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Խաղաղության մարտիկ» մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում:
Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:
«Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Նմանատիպ նյութեր
13273 դիտում
23:10 21-08-2021
Ռուսաստանի ԶՈՒ թիմը Հայաստանում սկսում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումները
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1024 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր