2386 դիտում
10:41 03-08-2019
Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը փոխող արձանագրությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ու իրավարար կարգավիճակը:
Ինչպես հաղորդում է [url=https://ria.ru/20190802/1557130590.html]ria.ru[/url]-ն, արձանագրություններից մեկը 2018-ի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից և նախատեսում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց երկրի օրենսդրության համաձայն՝ լիազորված են որոշումներ կայացնելու Խորհրդում քննարկվող հարցերի շուրջ:
Մեկ այլ արձանագրությամբ փոփոխություններ են սահմանվում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը այն երկրներին, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին:
Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ:
Նմանատիպ նյութեր
2728 դիտում
13:35 23-03-2017
Հայերն իրականացրել են աշխարհը փոխող քայլեր և այդպես պետք է շարունակենք. վարչապետն այցելել է Արարատի մարզ
Այս բաժնից
526 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
559 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1168 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN