1236 դիտում
16:44 04-08-2019
Հովիտներում և նախալեռներում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
[img]https://st0.shamshyan.com/editor/0050195001564915231775127.jpg[/img]
Երևան քաղաքում օգոստոսի 4-ի ցերեկը և 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0763050001564915243919596.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում