Կյանքից հեռացել է ռուսական շանսոնի աստղ Վիլի Տոկարևը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս հայտնի երգիչ և կոմպոզիտոր Վիլի Տոկարևը:
Վիլի Տոկարևը հեղինական երգերի վարպետ էր, ռուսական էմիգրացիայի աստղ, հանդես է եկել ռուսական շանսոնի ժանրում:
1974 թվականին նա ԽՍՀՄ-ից տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ սկզբից աշխատում էր փոստատար և տաքսու վարորդ:
1979թ. նա թողարկեց իր առաջին ձայնասկավառակը՝ «Կյանքը հրաշալի է»: Մի քանի տարի անց լույս տեսավ նրա երկրորդ ալբոմը, որը նրան մեծ հռչակ բերեց ռուսալեզու էմիգրանտների մոտ:
Մի քանի տարի Տոկարևը հանդես էր գալիս Բրայթոն-Բիչի ռեստորաններում: Նրա հանրահայտ երգերի թվում են "Небоскребы", "Журавли" и "Чубчик кучерявый".
1989-1990 թվականներին արտիստը համերգներով մի քանի անգամ ժամանեց ԽՍՀՄ, իսկ ավելի ուշ վերջնականապես վերադարձավ Ռուսաստան և կյանքի մնացած հատվածը անցկացրեց հայրենիքում: