2491 դիտում
18:35 23-01-2020
Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո՝ Երևանում
Կովկասյան շանսոնի սիրահարների համար հաճելի անակնկալ է սպասվում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 23-ին կանցկացվի կովկասյան շանսոնի երեկո: Երեկոյի հատուկ հյուրն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե կլառնետ» տիտղոսակիր Միխայիլ Միրզաբեկովը, ով հայտնի է ոչ միայն շանսոն ոճի, այլ նաև՝ ջազ կատարումներով: Վերջինս ազգությամբ հայ է, ծնվել է Բաքվում, բայց գործունեությունը ծավալել է Ռուսաստանում:
Երեկոն լի կլինի անակնկալներով՝ կներկայացվի նոր երգ Հայաստանի մասին, որի երաժշտության հեղինակը Միխայիլ Միրզաբեկովն է, իսկ խոսքերը գրել է ազգությամբ հրեա, հայերի լավ ընկեր, երաժիշտ Բեռնարդ Օսիպովը: Երգը հայերեն և ռուսերեն է, կոչվում է «Вечная Армения»: Բեռնարդ Օսիպովը, խոսելով երգի խոսքերի ստեղծման մասին, նշել է.
«Լինելով հրեա ազգի արժանավոր զավակ՝ պետք է ասեմ, որ ինձ բազմիս ջերմացրել են հայկական կրակները, հայկական յուրաքանչյուր երգ հոգու իսկական բալասան է»:
Երեկոյի ընթացքում հանդես կգան այնպիսի շանսոն երգիչներ, ինչպիսիք են Գագիկ Եզակյանը, Արթուր Ամիրյանը, Աննա Էդիլյանը, Ֆեդո Խաչատրյանը, Վիտոն, Մամիկոնը, Մարատ Փաշայան, Հովիկ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը:
Տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am և toms.am կայքերում:
Նմանատիպ նյութեր
1986 դիտում
12:50 30-01-2021
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է նոր կովկասյան հովազ
Այս բաժնից
5407 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
922 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը