9994 դիտում
18:58 04-08-2019
«Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը համերգներով հիացրել է ունկնդիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի “Կանչ” և “ Դեպի լույս” միացյալ երգչախումբը /” Դեպի լույս” երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում/բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայասստանում և արտերկրում: Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր: Առանձնահատուկ ոգևորություն է իրենց պարգևել Արցախի զորամասերի համերգները:
“ 2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորնեը նրանց գրկախառնված պարեցին,երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգևատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքը ավելի մեծ էր, երբ այցելեցինք և համրգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների և զոհվածների հուշ–թանգարաններում: Մեծ բացականություն ստացած վերաադարձանք”:
Այս տարի շատ են մեր համերգային ծրագրերը:
Հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն –թանգարանի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ “ Կանչ” և “ Դեպի լույս” միացյալ երգչախմբի “ Արևաշող ժպիտներ” խորագիրը կրող մենահամերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին:
Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին Հայաստանի “ Հայ արև” անսամբլը, նուն ինքը Հանրային ռադիոյի “ Արևիկ” անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած “ Հայաստան” երգը, որը շատ էհնչել,թե Հայաստանում, թե արտերկրում:
Իրենց ելույթներով երեխաներին ողջունեցին նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը,Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը:
“Համերգը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան,քանի որ մեր Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը՝ի դեմս երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի, հունիսի 1-ին անցկացրեց փողային նվագախմբերի 15-րդ հանրապետական շքերթ-փառատոնը՝ նվիրված Մեծն Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում և հարակից բնակավայրերում: Մեր մենահամերգը տեղի ունեցավ հունիսի 8-ին, բայց կարծում եմ երեխաների օրը կարող ենք նշել ամեն օր, ամեն օր պետք է տոն լինի նրանց համար: Համերգային ծրագիրը բազմաժանր էր:
Այս տարի հոբելյանական է, քանի որ երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը 80 տարեկան է: Ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում նշեցինք մեծ շուքով: Հունիսի 8-ին նույնպես նշեցինք հարազատ դպրոցի 80 ամյակը: Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից ,հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերը՝ նվիրված Նիկողայոս Տիգրանյանի դպրոցին, երեխաներին, ինչպես նաև Սասուն Պասկիչյանի “ Մեր լեզուն”երգը որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը Սասուն Պասկևիչյանը,որի գործիքավորումը ինքն է ինձնվիրել և համերգին ներկա մաեստրո Պասկևիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից:
Համերգին ներկա էր նաև Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները և իրենց ղեկավարը և այլոք:
Ոգևորված ունկնդիրները ձայնակցում, էին երգչախմբին և ջերմ ծափահարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում:Մոտ մեկ ժամ ու կես տևած համերգային ծրագիրը, որտեղ երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ ևս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել: Նրանք հասարակության լիիրավ անդամ են: Բոլորս պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք նրանց: Երգչախումբը դեռ շատ է իր ելույթներով հիացնելու հանդիսատեսին, թե Հայաստանում, թե արտերկրում:
Հուլիսի 24-ին մասնակցեցինք Վրաստանի Քոբուլեթի քաղաքում միջազգային փառատոնի, փայլուն ելութ ունեցանք; Ժյուրրի բոլոր անդամները, այդ թվում թուրք ,մեզ տվեցին ամենաբարձր 10 միավորները , միաժամանակ ծափահարում էին երգերի ընթացքում:
Ստացանք ոսկե մեդալ և դիպլոմ: Երեխաները շատ ոգևորված էին, ամեն օր համերգ էին ունենում այն հյուրանոցում, որտեղ անցկացրինք մեր հիշարժան օրերը: Բոլորը հավաքվում էին և ուզում, որ մեր երեխաները երգեն:
Լուսանկարները՝ Վարդուհի Խաչատրյանի, տեսանյութերը՝ Ելենա Նազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+