211652_close_icon
views-count2735 դիտում article-date 23:42 04-08-2019

Էրդողան. Թուրքիան ռազմական օպերացիա կիրականացնի Սիրիայում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական գործողություններ կիրականացնի Սիրիայի հյուսիսում: Այս մասին թուրքական կողմը արդեն տեղյակ է պահել Ռուսաստանին և ԱՄՆ-ին: «Մենք Եփրատից դեպի արևելք կմտնենք, ինչպես մտել ենք Աֆրին, Ջերաբլուս և ալ-Բաբ: Մենք չենք կարող լռել, երբ հարձակվում են մեր երկրի վրա», ասել է Էրդողանը: Օրերս թուրք առաջնորդը նշել էր, որ Անկարան պատրաստ է գործողւթյունների դիմել Եփրատից արևելք, ինչպես նաև Մանջիբում, ընդդեմ սիրիական քուրդերի ինքնապաշտպանության ուժերի, եթե ԱՄՆ-ը նրանց դուրս չհանի այնտեղից: Ավելի ուշ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հետ հեռախոսազրույցից հետո որոշել է հետաձգել ռազմական օպերացիան: Արդյունքում ԱՄՆ-ի ղեկավարը որոշում ընդունեց զորքերը հանել Սիրիայից:

Նմանատիպ նյութեր