211652_close_icon
views-count1656 դիտում article-date 12:48 05-08-2019

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 5-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Օգոստոսի 5-ին, ժամը 10:45-ից Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է: Այլընտրանքային է Սպիտակ-Ջրաշեն-Շիրակամուտ ավտոճանապարհը: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան և Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։

Նմանատիպ նյութեր