Հնդկաստանը վերացրեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը
Հնդկաստանի կառավարությունը նախագահական հրամանով վերացրել է Քաշմիրի հատուկ կարգավիճակը: Այս մասին հայտնում է [url=https://www.nytimes.com/2019/08/05/world/asia/kashmir-crackdown-india-pakistan.html]The New York Times[/url]-ը:
Հնդկաստանի կառավարությունը տարածքը բաժանում է երկու շրջանների, որոնք մայրաքաղաք Նոր Դելիի անմիջական կառավարման տակ են հայտնվելու: Կառավարությունը տասնյակ հազարավոր զինվորականներ է տեղակայել Քաշմիրիի՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում:
Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը հայտնել է, որ նախագահը հրամանագիր է ստորագրել սահմանադրության 370-րդ հոդվածը չեղարկելու մասին, որով սահմանվել է Քաշմիրի հատուկ կարգավիճակը:
Նշենք, որ Քաշմիրը 1947 թվականից բաժանված է Հնդկաստանի ու Պակիստանի միջև: