3626 դիտում
14:50 07-08-2019
Հնդկաստանի վարչապետը Ջամուի և Քաշմիրի բնակիչներին շնորհավորել է նահանգի լուծարման առթիվ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգի բնակիչներին շնորհավորել է այս կազմավորման լուծարման կապակցությամբ եւ խոստացել, որ դրա բնակիչներին լուսավոր ապագա է սպասում: Ինչպես օգոստոս 6-ին հայտնել է The Times of India թերթը, կառավարության ղեկավարն անգլերեն, հինդի, ուրդու, փանջաբի եւ լադաքհի լեզուներով նույնական ուղերձներ է գրել Twitter-ում:
«Ես շնորհակալություն եմ հայտնում Ջամուի, Քաշմիրի և Լադաքհի իմ եղբայրներին ու քույրերին նրանց խիզախության և համառության համար: Առջևում մեզ սպասում է լուսավոր ապագա»,-ընդգծել է Մոդին:- Այժմ տեղի ենթակառուցվածքն զգալիորեն կբարելավվի, երիտասարդությունը նոր հնարավորություններ կստանա: Նահանգի լուծարման որոշումը խթան կհաղորդի ամբողջ տարածաշրջանի զարգացմանը»:
Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել էր Ջամուի և Քաշմիրի նահանգը լուծարելու և այս տարածաշրջանում երկու միութենական տարածք (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը) ստեղծելու որոշման մասին: Այդ նպատակով խորհրդարանը հաստատել է Սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը Ջամուի և Քաշմիրի նահանգն օժտում էր հատուկ կարգավիճակով։
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
13:39 05-08-2019
Հնդկաստանը վերացրեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը
2114 դիտում
13:38 29-01-2019
Հնդկաստանի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2893 դիտում
18:23 12-06-2018
Արա Բաբլոյանը շնորհավորել է Արիս Պապիկյանին՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ
Այս բաժնից
1063 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1006 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1201 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է