5061 դիտում
14:42 05-08-2019
Սևաստոպոլում փոթորիկի ժամանակ խեղդվել են քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը
Սևաստոպոլի ծովախորշերից մեկում լողալիս փոթորիկի մեջ են ընկել և զոհվել քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Էլինա Գիսմեևան և Ֆաթիմա Ժագուպովան: Նրանք քիբոքսինգի Ռուսաստանի կանանց հավաքականի առաջատարներն էին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Օմեգա ծովախորշում՝ «Յուգ» յախտա-ակումբի տարածքում:
Նախնական տվյալներով, աղջիկներից մեկը նետվել է ալեկոծված ծովը և հզոր ալիքը նրան շպրտել է ետ: Երկրորդ աղջիկը նետվել է նրան փրկելու: Այդ վայրը նախատեսված չի եղել լողալու համար, մոտակայքում փրկարարներ չեն եղել:
«Չնայած փոթորիկային եղանակի մասին զգուշացմանը, լողալու ժամանակ աղջիկները զոհվել են: Ֆիզիկապես ուժեղ աղջիկներ. մեկը՝ քիքբոքսինգի աշխարհի գործող չեմպիոնն է, երկրորդը՝ փոխչեմպիոնը», հայտնել է Սևաստոպոլի փոխքաղաքապետը:
Զոհվածների դիերը երկար ժամանակ չէր հաջողվում ափ հանել եղանակային պայմանների պատճառով, քանի որ մոտորանավակները չէին կարողանում ծով դուրս գալ:
«Աղջիկներին գտել են: Երկուսն էլ՝ միջազգային կարգի սպորտի վարպետներ: Մեր համար դա մեծ կորուստ է», հայտարարել է Ռուսաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան:
Նմանատիպ նյութեր
2370 դիտում
16:14 13-10-2014
Սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնն ու մրցանակակիրները վերադարձան հայրենիք. տեսանյութ
5425 դիտում
19:08 29-09-2020
Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջության փոխչեմպիոնը կամավորագրվել և մեկնել է Արցախ
4252 դիտում
22:25 07-06-2016
Արարատ Մխիթարյանը` քիքբոքսինգի Աշխարհի գավաթակիր
Այս բաժնից
2239 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2539 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2266 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ