ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Աջարիայից. Սև ծովում 3-4 բալանոց փոթորիկ է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ ֆոտոռեպորտաժ՝ Սև ծովի ափից։ Վրաստանում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել քաղաքացիներին հեռու գտնվել ծովափնյա հատվածներից:
Այս մասին դեսպանատունը հաղորդագրություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ ԱԻՆ ծառայությանը և նշելով, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:
Ժամանակավորապես արգելվել է մտնել ծով:
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ բարձրացված են կարմիր դրոշները, ջուր մտնելն արգելված է: Չնայած փրկարար ծառայության հորդորներին, օրն առանց արտակարգ դեպքերի չի անցել: Կվարիաթիի հատվածում 30-ամյա տղամարդ է խեղդվել: