2475 դիտում
22:25 05-08-2019
2019 թ. հուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել դիտարկումների ողջ ժամանակաշրջանում
Արբանյակներից կատարված դիտարկումները ցույց են տվել, որ այս տարվա հուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է Երկրի Էկոլոգիայի և կլիմայի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» ծրագրի ղեկավար Ժան-Նոել Տեպոն, փոխանցում է Tass-ը։
«Հուլիսը սովորաբար տարվա ամենաշոգ ամիսն է, ցակայն, ըստ մեր տվյալների, 2019 թվականի հուլիսը նաև դարձել է ամենաշոգ ամիսը, որը երբևիցե դիտվել է։ Հաշվի առնելով ջերմոցային գազերի շարունակվող արտանետումները և ջերմաստիճանների աճի վրա դրանց ազդեցությունը, այդ ռեկորդներն էլ կգերազանցվեն»,-ասված է Տեպոյի հայտարարության մեջ:
Հուլիսին միջին ջերմաստիճանները Ցելսիուսի 0,04 աստիճանով գերազանցել են նախորդ ռեկորդը, որը վերաբերում է 2016 թվականի հուլիսին: Հուլիսին միջին ջերմաստիճանը 0,56 աստիճանով բարձր է եղել 1981-2000 թվականների ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանային մեծություններից: Անցած ամսին Եվրոպայի շատ երկրներում (Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում) գերազանցվել են ջերմաստիճանային ռեկորդները:
Ֆրանսիայում վերջին 16 տարվա ամենաշոգ օրը ճանաչել են հուլիսի 25-ը:
Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայության տեղեկատվության համաձայն, ֆրանսիական մետրոպոլիայում, որը ներառում է մայրցամաքային տարածքը և մերձակա կղզիներն Ատլանտյան օվկիանոսում, Լա Մանշում և Միջերկրական ծովում (այդ թվում և Կորսիկան), միջին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 37,4 աստիճանի: Իսկ ամենաբարձր ջերմաստիճանg այս օրը գրանցվել է Փարիզից հարավ-արևելք գտնվող Սեն-Մոր կոմունայում: Այստեղ օդը տաքացել է մինչեւ 43,6 աստիճան։
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
15:40 06-09-2024
2024 թվականի ամառն ամենաշոգն է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում
1707 դիտում
11:41 22-01-2014
Երկրի վրա օդերևութաբանական ուսումնասիրությունների պատմության ընթացքում 2013-ը ամենաշոգ տարիներից մեկն է
5436 դիտում
10:53 10-08-2015
Մոսկվայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
940 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
889 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը