1051 դիտում
22:14 06-08-2019
Արդադադատության նախարարությունը պարզաբանում է տարածել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ
Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ որոշ մեկնաբանությունների առնչությամբ, որոնք թյուրընկալումների տեղիք են տվել:
Ներկայացնում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված պարզաբանումը.
«Թյուրընկալում. Կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով:
Իրականություն. Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ, որը միտված է պաշտպանել կանանց բռնությունից և կանխարգելել, վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանիքում բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը:
ՀՀ կողմից այս հանձնառությունն իր արտահայտումն է ստացել կոնվենցիայի ստորագրմամբ, ինչը միջազգային իրավունքում հենց պետության կողմից հանձնառության ստանձնման արտահայտչաձևերից մեկն է՝ հատկապես, երբ հստակ է ստորագրման պահին, որ այդ կոնվենցիան ենթադրում է վավերացում։ Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե հայտարարվում է, որ երկիրը ստորագրել է կոնվենցիան՝ չվավերացնելու նպատակով, առնվազն շիտակության և անկեղծության խնդիր կա թե միջազգային հանրության և թե հայ հասարակության նկատմամբ։
Ավելին, կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը հանդիսանում է պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով։
Կոնվենցիայի վավերացման հարցը բազմիցս բարձրացվել է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությամբ զբաղվող կոնվենցիոն մարմինների՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցներում: Մասնավորապես, կարելի է հղում անել ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի 2018թ. և 2015թ., Համընդհանուր պարբերական դիտարկման 2015թ., Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ., Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեի 2016., ՄԱԿ-ի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցողի 2016թ., ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այլ զեկույցները:
Բացի այդ, պետք է հստակ գիտակցել, որ Եվրոպայի Խորհուրդը ոչ թե մեր երկրից դուրս գտնվող ինչ-որ օտար միավոր է, այլ հենց մեր պետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություն։ Այսինքն, ՀՀ-ը դրա գործունեության, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնվենցիաների ստեղծման և կատարման վերահսկման մեջ ունի հավասար դերակատարություն այլ եվրոպական երկրների հետ միասին»:
Նմանատիպ նյութեր
2779 դիտում
10:21 05-07-2019
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կրքերը շիկացան Զարուհի Բաթոյանի հայտարարությունից հետո․ «Ժողովուրդ»
914 դիտում
17:14 17-07-2019
Մայր Աթոռում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ լսումներ են տեղի ունեցել