211652_close_icon
views-count3024 դիտում article-date 20:00 06-08-2019

.«Սիրուն աղջիկն» արդեն չափերն անցել է ու ավիացիայի հայեցակարգի դեմ քայլեր է անում. Սուրեն Սահակյան. News.am

«Քաղաքացու որոշում ՍԴԿ»–ի առաջնորդ Սուրեն Սահակյանը անդրադարձել է Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցին։ Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/527484.html?fbclid=IwAR2NfkmBCw0bTyhwB0bZuYikGIaNF57jDkTYccowQex2u3zDgSjy7B8Iajg]News.am[/url]-ը, Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցը կարճ ժամանակում լուծվեց։ Դրա համար բյուջեից ծախսվեց մոտ 100.000 ԱՄՆ դոլար։ Ծափահարություններ եղան, հարցը կարծես փակվեց, իսկ փորձագետների ձայնը լսելի չեղավ։ Իսկ ի՞նչ էին ասում փորձագետները։ Հարցի լուծմանը կառավարությունն անմիջապես է ձեռնմուխ եղել։ Տարբեր փորձագետների հետ զրույցները հանգում են հետևյալին․ Օդանավի թռիչքի արժեքի բաղադրիչներն են վառելիքը, օդանավակայանի սպասարկման գումարը, աէրոնավիգացիայի համար վճարվող գումարը, օդանավի շահագործման գումարը։ Ինձ հասած տեղեկություններով, «Զվարթնոց» օդանավակայանը համաձայնվել է սպասարկման վճար չվերցնել և թռչող օդանավը անվճար լիցքավորել վառելիքով։ Տեղական ավիաընկերությունները համաձայնվել են օդանավ տրամադրել։ Մնացել է վճարել Հուրգադայի օդանավակայանի սպասարկման վճարը եւ աէրոնավիգացիայի համար անհրաժեշտ գումարը։ Միասին սրանք չեն անցնում մոտ 15.000 ԱՄՆ դոլարը։ Բացի սա, Եգիպտոս չարտերային չվերթներ իրականացնող «Մարաթուկ», «Էյր թուր» և «Անրիվա» տուրիստական գործակալությունները համաձայնել են իրենց ազատ մնացած տեղերով անվճար Հայաստան բերել 120 ուղեւորի (մոտավորապես 40 հոգի յուրաքանչյուրը)։ Դրա փոխարեն 15 կամ առավելագույնը՝ 30.000 դոլարով լուծվող հարցը լուծվեց 100.000 դոլարով։ Եթե էս չափի մսխումը նախկին համակարգի ներկայացուցիչ աներ, նրան արդարացիորեն կգամեինք անարգանքի սյունին։ Խնդրով շահագրգիռ կամ ոլորտին որևէ առնչություն ունեցող բոլորը մի մեղավոր են մատնանշում՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյան ու ավելի բարձր պաշտոնյաներ, որոնց նա տարատեսակ խաբեություններով համոզել ա, որ ճիշտն դա է։ Նա այդ փողը չի գրպանել, վճարել է ինչ-որ օտարերկրյա կազմակերպության։ Կա՞ կոռուպցիա այստեղ, թե չէ, թող որեւէ քննություն պարզի։ Ես ենթադրում եմ՝ չկա։ Հարցն այստեղ կառավարության ծախսեր կատարելու տրամաբանությունն է ու պաշտոնյաների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/527484.html?fbclid=IwAR2NfkmBCw0bTyhwB0bZuYikGIaNF57jDkTYccowQex2u3zDgSjy7B8Iajg]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր