16715 դիտում
23:22 06-08-2019
Հայտարարվել է գործի ավարտ․ Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/527505.html?fbclid=IwAR0jsZQDKtZO_EtIgnCNzhpbyaVZNHBN9Fk4dRvhjnx1s7dFSNbjUvJ2I1M]News.am[/url]-ը։
«Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ, առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար և հետագա ընթացքը որոշելու համար»,- նշեց նա։
Վանեցյանն ընդգծեց՝ գործը կգնա հրապարակային փուլ և մանրամասները կհանրայնացվեն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ որպեզ խափանման միջոց ընտրվել է՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4140 դիտում
22:31 01-05-2019
Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի ու Սանասարյանի հետ առերեսման մասին. Aravot.am
6583 դիտում
09:38 28-04-2019
Արգիշտի Կիվիրյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ