211652_close_icon
views-count1237 դիտում article-date 11:40 07-08-2019

Բելառուսը կբարձրացնի ռուսական նավթի տարանցման սակագինը 3,7 տոկոսով

Բելառուսը կբարձրացնի ռուսական նավթի տարանցման սակագինը 3,7 տոկոսով: Այդ մասին հայտնում է երկրի պետական նավթաքիմիական ընկերությունը՝ «Բելնեֆտեխիմ»-ը, նշելով, որ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայի հետ։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Տարանցման նոր սակագինը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Դրա նպատակն է փոխհատուցել Բելառուսի եկամուտների կորուստները՝ պայմանավորված տարանցվող նավթի ծավալների կրճատմամբ։ Ռուսական չմշակված նավթի որակի հետ կապված խնդիրների ի հայտ գալուց հետո Լեհաստանը, Գերմանիան և Չեխիան ժամանակավորապես կրճատել են դրա ներմուծումը, ինչի արդյունքում Մինսկը վառելիքի տարանցման եկամուտների կորուստներ է ունենում։

Նմանատիպ նյութեր