211652_close_icon
views-count4459 դիտում article-date 15:53 07-08-2019

Թբիլիսին հայտարարություն է տարածել վրաց-ռուսական պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ

Վրաստանի արտգործնախարարությունը [url=http://www.mfa.gov.ge/News/sagareo-saqmeta-saministros-ganckhadeba-2008-c-(1).aspx]հայտարարություն[/url] է տարածել 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի 11-րդ տարվա կապակցությամբ, ուր նշված է, որ ռազմական լայնածավալ ներխուժման արդյունքում Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի անքակտելի երկու շրջանները՝ Աբխազիան ու Հարավային Օսիան: «Ռազմական ագրեսիան 11 տարի առաջ իրականացվել է՝ ամբողջովին անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Դա փորձ էր ուժի միջոցով փոխել ինքնիշխան պետության սահմանները, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համակարգին և եվրոպական անվտանգությանն ընդհանրապես», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը, նշելով, որ Ռուսաստանը մինչև հիմա չի կատարում Եվրամիության օժանդակությամբ 2008-ի օգոստոսի 12-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի դրույթները՝ շարունակելով խախտել միջազգային պարտավորությունները:

Նմանատիպ նյութեր