1178 դիտում
16:06 07-08-2019
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն։
Մասիս Մայիլյանը ողջունել է Զարեհ Սինանյանի՝ այդ պաշտոնում առաջին այցն Արցախ և կարևորել շփումների ակտիվացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով: Քննարկվել են գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցության հաստատման հեռանկարները` այս ոլորտում համատեղ ջանքերի հետևողականությունն ապահովելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համահայկական շահերի խթանմանը, ինչպես նաև հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի պատրաստակամությունը` նպաստելու հայապահպանությանը:
Նմանատիպ նյութեր
960 դիտում
16:50 22-06-2019
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին
2359 դիտում
21:30 05-10-2017
Կառավարության ղեկավարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության առևտրի հարցերով նորանշանակ հանձնակատարին
1725 դիտում
15:20 18-01-2021
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին
Այս բաժնից
1063 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1006 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1201 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է