211652_close_icon
views-count1179 դիտում article-date 21:49 07-08-2019

ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ղրղզական ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Օգոստոսի 7-ին Ղրղզական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևին (Ниязалиев Нуран Садырович): Շնորհավորելով Գագիկ Ղալաչյանին պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ Նուրան Նիյազալիևը վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հայ-ղրղզական հարաբերությունների հետագա զարգացմանը: Դեսպան Ղալաչյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ կշարունակի ներդնել առավելագույն ջանքերը երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ: Ղրղզստան կատարած իր այցի շրջանակներում դեսպան Ղալաչյանը «Արարատ» մշակութային կենտրոնում հանդիպեց Բիշքեկի հայ համայնքի ղեկավար Սամսոն Բալյանի և համայնքի մյուս ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքին առնչվող հարցեր, դեսպան Ղալաչյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

Նմանատիպ նյութեր