2614 դիտում
21:52 07-08-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով վաղը կմեկնի Ղրղզստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում եենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:
Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը:
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
16:24 23-08-2022
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
1809 դիտում
21:12 18-08-2021
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
1727 դիտում
16:42 26-11-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
Այս բաժնից
730 դիտում
20:55 24-10-2024
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
607 դիտում
20:43 24-10-2024
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի
886 դիտում
20:30 24-10-2024
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ