Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։
ՀՀ վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: