Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական խորհրդի նիստին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 3-ին կայցելի Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի՝ Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական խորհրդի (թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպություն) 7-րդ նիստին, ինչպես նաև Թյուրքական խորհրդի ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառումներին:
Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին։ Անդամ պետություններն են՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը: