211652_close_icon
views-count3338 դիտում article-date 10:22 21-01-2021

Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին «Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»

Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022 թվականին «Շուշին հռչակել ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Այդպիսի առաջարկով է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության գլխ․ քարտուղար Դյուսեն Քասեինովի և Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևայի հետ հանդիպմանը։ Նշենք, որ խորհուրդը միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը և ամեն տարի հայտարարում թյուրքական աշխարհի մայրաքաղաքի անունը: «Առաջարկում ենք Շուշի քաղաքը հայտարարել 2022թ. «մշակութային մայրաքաղաք» և այնտեղ անցկացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Սա կարևորելու է Շուշի քաղաքի մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար: Եթե թույլ տաք, մենք կսկսենք այս աշխատանքը, 2022-ին Շուշիում կանցկացնեինք մոտ 20 միջոցառում: Համոզված ենք, որ այդ ժամանակ Շուշին կվերականգնի իր նախկին տեսքը», – նշվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նմանատիպ նյութեր