211652_close_icon
views-count7810 դիտում article-date 14:27 09-08-2019

Սեպտեմբերին առաջին դասարանցիները նոր համակարգիչներ կստանան. Միխեիլ Բատիաշվիլի

Վրաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ, սեպտեմբերից առաջին դասարանցիներին կտրվեն նոր համակարգիչներ, որոնք ավելի մեծ հնարավորություններ կունենան: Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Նախարարի խոսքով՝ երկրի մասշտաբով շուրջ 400 դպրոց կունենա համացանց, այս գործընթացը շարունակական կլինի: «Սեպտեմբերից դպրոցներին կտրվեն նոր նոթբուքեր, որոնք կունենան գրեթե նույն հնարավորությունները, ինչ լիարժեք համակարգիչները: Աշակերտներին սեպտեմբերից նորություններ կառաջարկենք: Առաջինը, որ պետք է բարելավենք, դա տեխնիկական պարամետրերն են: Երեխաները ապահովված կլինեն այնպիսի նոթբուքերով, որոնք կբավարարեն բոլոր անհրաժեշտությունները»,- հայտարարել է Բատիաշվիլին՝ հավելելով, որ մինչև տարվա վերջ Թբիլիսիի և շրջանների շուրջ 400 դպրոցներում պետք է լինի Wi-Fi: «Իմ առաջին համակարգիչը» պետական ​​ծրագիրը Վրաստանում սկսվեց 2010-ին։ Այնուհետև նոթբուքեր ստացան ընդամենը մի քանի դպրոց, և 2011 թվականից ի վեր դրանք հայտնվեցին յուրաքանչյուր առաջին դասարանցու սեղանի վրա: Նոթբուքերը բեռնված են տարբեր ուսումնական ծրագրերով՝ վրացերեն և օտար լեզուներ, մաթեմատիկա և տրամաբանություն, դպրոցական և արտադպրոցական ձեռնարկներ, ուսումնական և կրթական խաղեր:

Նմանատիպ նյութեր