3478 դիտում
15:23 09-08-2019
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները չնախատեսված խուզարկություններ են իրականացրել խցերում
Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 պարան, գործարանային արտադրության 2 և ինքնաշեն 1 տրցակ խաղաքարտեր: Հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Օգոստոսի 8-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շրջայցի ժամանակ բնակելի գոտում՝ նոր փխրեցված հողի տակից, հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ՝ 4 բջջային հեռախոսով և 4 զառով։
Նույն օրը ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրականացնելով չնախատեսված խուզարկություններ, խցերի թաքստոցներից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս։
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1626 դիտում
13:51 25-08-2020
ՔԿՀ-ներում պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ․ ԱՆ խոսնակ
1295 դիտում
12:15 17-03-2022
Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. շենքային պայմանները խիստ անբավարար են, որոշ խցերում խոնավ է
3691 դիտում
12:42 11-05-2019
«Գորիս» ՔԿՀ-ի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում
Այս բաժնից
967 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
700 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
661 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին