1629 դիտում
13:51 25-08-2020
ՔԿՀ-ներում պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ․ ԱՆ խոսնակ
Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Այս մասին Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/lusine.martirosyan.14/posts/3623352011009490]էջում գրել է[/url] ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։
«Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները:
Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»,- գրել է Մարտիրոսյանը։
Նմանատիպ նյութեր
3478 դիտում
15:23 09-08-2019
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները չնախատեսված խուզարկություններ են իրականացրել խցերում
1152 դիտում
14:46 22-07-2015
Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում էներգախնայողության միջոցառումներ են իրականացվում
Այս բաժնից
691 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1069 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
790 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան