ՊԲ զինծառայողներին մատակարարվել է նոր ճտքակոշիկների երկրորդ խմբաքանակը
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներին նոր նմուշի ճտքակոշիկներ մատակարարող «Էյ Բութս» ընկերությունը երկրորդ խմբաքանակն է ուղարկել ՊԲ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«ՊԲ զինծառայողներին նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարվում, որոնք արտադրվում են Արցախում: Արտադրող «Էյ Բութս» ընկերությունը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճթքակոշիկներով: Ընկերությունը ՊԲ է ուղարկել նոր ճտքակոշիկների արդեն երկրորդ խմբաքանակը»,- գրել է Աբրահամյանը: