2499 դիտում
15:14 24-01-2017
Մայք Փոմփեոն ընտրվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար
Ամերիկյան սենատը քվեարկությամն արդյունքում հաստատել է Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնում Մայք Փոմփեոյի թեկնածությունը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Փոմփեոյի օգտին քվեարկել է 67, դեմ՝ 30 սենատոր։ Վերջինիս թեկնածությանը դեմ քվեարկած գրեթե բոլոր սենատորները Դեմոկրատական կուսակցությունն են ներկայացնում։
Հունվարի 12-ին լսումներում 52-ամյա Փոմփեոն հայտարարել էր, որ դեմ է հանդես գալու ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կասկածյալներին դաժան մեթոդներով հարցաքննելուն։
Նա նաև Բարաք Օբամայի վարչակազմի ամենասուր քննադատներից է, հատկապես Իրանի հետ միջուկային ծրագրի համաձայնագրի հարցում, նաև դեմ էր Գուանտանամոյի բանտը փակելու նախաձեռնությանը։
Նմանատիպ նյութեր
1215 դիտում
22:10 15-07-2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ
6265 դիտում
08:53 30-06-2018
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ պետքարտուղար Փոմփեոն հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ․ «Ամերիկայի ձայն»
1410 դիտում
10:34 10-08-2019
Փոմփեոն հայտարարել է Սիրիայի շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման մասին
Այս բաժնից
937 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
592 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
622 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին