Իսրայելը Թուրքիայի հետ բախման շեմին չէ, բայց եթե անհրաժեշտ լինի, չենք վարանի քայլեր անել. Նեթանյահու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց էր տվել «CNN Turk»-ին։ Նա նշել էր, որ Թուրքիան Սիրիայում հակամարտությունների մտադրություն չունի ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանի որևէ այլ երկրի հետ։
Ինչպես նաև հավելել էր, որ այնուհանդերձ Թուրքիան չի կարող ականատես լինել նրան, որ Սիրիան ենթարկվի ներքին ցնցումների կամ սադրանքի, որը կրկին կսպառնա Թուրքիայի ազգային անվտանգությանը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության խորհրդի նիստ է գումարել, որտեղ անդրադարձել է Ֆիդանի հայտարարությանը։
Նա մասնավորապես նշել է, որ Իսրայելը Թուրքիայի հետ բախման շեմին չէ, բայց եթե անհրաժեշտություն լինի պաշտպանվելու, իրենք չեն վարանի քայլեր ձեռնարկել։
Աղբյուրը՝ ermenihaber.am