Մոսկվայում հերթական հանրահավաքն է կազմակերպվել «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը» կարգախոսով
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ Սախարովի պողոտայում, հերթական հանրահավաքն է մեկնարկել ազատ ընտրությունների պահանջով, հայտնում է [url=https://tvrain.ru/articles/aktsija_za_svobodnye_vybory_na_prospekte_saharova-491334/]tvrain.ru[/url]-ն:
Հանրահավաքի կարգախոսն է «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը»:
Նշվում է, որ ի տարբերություն նախորդների՝ այս հանրահավաքն արտոնված է, թույլատրվել է մինչև 100 հազար մարդու մասնակցություն: Համերաշխության ակցիաներ են անցկացվում նաև ռուսական այլ քաղաքներում:
ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Քանի որ նախորդ ցույցերն արտոնված չեն եղել, դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: