27272 դիտում
23:23 10-08-2019
Ողբերգական ավտովթար Արցախում. Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Օգոստոսի 10-ին ժամը 19:52-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհատվածի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ակուրա» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը: Այդ մասին հայտնում են Արցախի ԱԻ ծառայությունից:
Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն ը, օգնություն ցուցաբերելու նպատակով, ահազանգով մեկնել են պատահարի վայր:
Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ վարորդ Մհեր Մկրտչյանը (ծնվ․ 1971թ․)։ Ուղևոր Մխիթար Հակոբյանը (ծնվ․ 1977 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
508 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1114 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN