3875 դիտում
18:57 11-08-2019
Հրդեհ Զառիթափ գյուղում. այրվել է 1 տոննա անասնակեր
Օգոստոսի 11-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զառիթափ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին, մարվել՝ 14:42-ին: Այրվել է մոտ 1 տոննա, իսկ ջերմահարվել՝ մոտ 2 տոննա անասնակեր:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
22:49 12-11-2022
Հրդեհ Արգել գյուղում․ այրվել է մոտ 160 հակ անասնակեր
Այս բաժնից
892 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում