211652_close_icon
views-count1244 դիտում article-date 11:39 12-08-2019

Դիտորդների խումբը ողջունում է քրեակատարողական, պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ որդեգրված մոտեցումը

Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թվականի հուլիսի 25-ից հանրային քննարկման է ներկայացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա լրամշակված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Նախարարության փոխանցմամբ՝ ռազմավարության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, կրկնահանցագործության նվազեցումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից դրական է գնահատվել լրամշակված Ռազմավարության ռազմավարական ուղղությունների համալրման ու առավել ընդգրկուն դարձնելուն ուղղված մոտեցումը և ներկայացվել են առաջարկներ, որոնք ուղղված են Ռազմավարությունն առավել համապարփակ դարձնելուն: Արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում համագործակցության համար և ակնկալում շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունն առավել թիրախավորված Ռազմավարություն ունենալու հարցում:

Նմանատիպ նյութեր