2731 դիտում
22:24 12-08-2019
Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն. հսկողությունը կուժեղացվի
Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոները, աղտոտում են փողոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա հանձնարարվել է ՃՈ-ի հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն:
«Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ մյուս օրը դեպքը կարող է կրկնվել: Սահմանված տուգանքից բացի պետք է քննարկենք նաև ընթացքի ժամանակ աղտոտված փողոցների մաքրման ծախսի խնդիրը: Մենք ունենք նաև Կառավարության որոշմամբ սահմանված փողոցների ցանկ, մասնավորապես կենտրոնում, որտեղ արգելվում է բեռնատարների՝ առանց համապատասխան թույլտվության մուտքը: Պետք է հսկողություն սահմանենք և գործնականում կյանքի կոչենք այս որոշումը»,-նշել է քաղաքապետը:
Զեկուցվել է, որ այս շաբաթ քաղաքապետարանը «Սանիթեք»-ում կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն (մոնիթորինգ): Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Նախորդ շաբաթ շարունակվել են ստուգայցերը՝ արգելելու բացօթյա ապօրինի առևտուրը: Բացատրական աշխատանքներից հետո գործունեությունը չդադարեցնելու համար 20 դեպքում քաղաքացիները տուգանվել են:
Նմանատիպ նյութեր
1934 դիտում
16:20 21-07-2014
Մայրաքաղաքում կուժեղացվի հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
2785 դիտում
17:16 22-08-2014
Մայրաքաղաքում կուժեղացվի հսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի նկատմամբ
1645 դիտում
11:47 08-07-2015
Վարդավառի տոնի կապակցությամբ կուժեղացվի հսկողությունը հանգստյան գոտիներ տանող ավտոճանապարներին
Այս բաժնից
1540 դիտում
22:53 28-12-2024
«Գագոն քեզ ի՞նչ ա ասում»․ Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը
847 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան