211652_close_icon
views-count50876 դիտում article-date 18:14 14-08-2019

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Արսեն Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Նշենք, որ նա զբաղեցնում էր Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետի պաշտոնը: Ներկայացնում ենք Արսեն Այվազյանի կենսագրությունը. Ծնվել է 1978թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում: 2000 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, որից հետո աշխատել է` 10.04.2000-11.05.2002թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ, 11.05.2002-30.09.2006թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, 30.09.2006-29.05.2007թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության ավագ քննիչ, 29.05.2007-23.11.2007թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, 23.11.2007-10.04.2009 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, 10.04.2009-18.06.2013 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ, 18.06.2013-07.10.2014 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ, 07.10.2014-17.11.2016թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, 17.11.2016-27.01.2017թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, 2017թ. հունվարի 27-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին, 2018թ. օգոստոսի 20-ի հրամանով նշանակվել է Պարգևատրվել է ՀՀ Նախագահի 13.04.2012թ. հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով: ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից բազմիցս խրախուսվել է: Ամուսնացած է, ունի երկու որդի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր