2405 դիտում
23:12 14-08-2019
Գրպանահատ կինը ներկայացրեց գողոնի մի մասը
Օգոստոսի 12-ին, ժամը 19.55-ին, 67-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ մեկ ժամ առաջ թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, 116 հազար դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթա, 100 հազար դրամանոց ոսկյա խաչ և բանկային քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Արաբկիրի քրեական հետախույզների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Դրոյի փողոցի բնակիչ 62-ամյա մի կին: Օգոստոսի 13-ին իր տան մոտից նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
2565 դիտում
15:37 01-05-2018
Թալինի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ Գողոնի մեծ մասը հայտնաբերվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1460 դիտում
11:31 13-03-2019
Արարատի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնի մի մասը վերադարձվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
529 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
817 դիտում
21:27 19-10-2024
Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան