211652_close_icon
views-count1476 դիտում article-date 21:17 16-08-2019

Ուզբեկստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի ոսկերիչների ասոցիացիայի ղեկավար Դավրոն Սամատովի և նրա տեղակալի հետ

Օգոստոսի 14-ին Ուզբեկստանում ՀՀ նորանշանակ դեսպան Արամ Գրիգորյանը, ով հավատարմագրերի հանձնման կապակցությամբ գտնվում էր Տաշքենդում, հանդիպում ունեցավ Ուզբեկստանի ոսկերիչների ասոցիացիայի ղեկավար Դավրոն Սամատովի և վերջինիս տեղակալ Նոդիր Միրահմեդովի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Գրիգորյանը և Դավրոն Սամատովն ընդգծեցին Կենտրոնական Ասիայի երկրներում հայկական ոսկերչական արտադրանքի նկատմամբ առկա մեծ պահանջարկը։ Կողմերը քննարկեցին ոլորտում հայ և ուզբեկ մասնագետների համագործակցության հնարավորությունները։ Դավրոն Սամատովը նշեց, որ ոսկերչական արդյունաբերությունն Ուզբեկստանի տնտեսության համեմատաբար նոր ուղղություններից է և համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետների աջակցությունը կնպաստի այս ուղղության զարգացմանը: Նույն օրը դեսպան Գրիգորյանն Ուզբեկստանի նախարարների խորհրդին առընթեր Ատոմային էներգետիկայի զարգացման գործակալությունում (Ուզատոմ) հանդիպում ունեցավ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Վիտալի Դրագունովի հետ: Ողջունելով դեսպան Գրիգորյանին՝ Վիտալի Դրագունովը վերջինիս ներկայացրեց Ուզբեկստանում ատոմային էներգետիկայի զարգացման միտումները, այս ուղղությամբ ընթացիկ և իրականացվելիք ծրագրերը։ Իր հերթին Արամ Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց սեյսմակտիվ շրջաններում կառուցված ատոմակայանների անվտանգության ապահովման նպատակով հայ գիտնականների կողմից մշակված տեխնոլոգիաները։ Կողմերը քննարկեցին նաև ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր