2521 դիտում
20:24 26-12-2016
Ուզբեկստանում հայազգի ազատազրկվածի հարցով Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի գործընկերների հետ
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել Ուզբեկստանի Հանրապետությունում պատիժը կրող` ազգությամբ հայ Արամայիս Ավագյանի նկատմամբ արգելված վերաբերմունքի վերաբերյալ: Ա. Ավագյանի իրավունքների պաշտպանության խնդրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմել է նաև նրա մայրը:
Հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկու պաշտոնական նամակ է հասցեագրել Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատար Ուլուգբեկ Մուխամմադիևին` բարձրացնելով առկա բոլոր մտահոգությունները:
Բացի այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ: Հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը պատժի կատարումն ապահովող մարմնին պաշտոնական միջնորդություն կներկայացնի, որ Ա.Ավագյանը ենթարկվի բժշկական հետազոտության: Բացի այդ, հանձնակատարի ներկայացուցիչները, ըստ պայմանավորվածության, կայցելեն Ա. Ավագյանին:
[b]ՄԻՊ աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1949 դիտում
21:40 15-08-2019
Ուզբեկստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարին
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»