5922 դիտում
20:32 15-08-2019
Մեր հերոս Հովիկի հոգին խաղաղ է. Արցախի սահմանը հիմա էլ իր որդին է հսկում
Կինոսցենարիստ, լրագրող Արփի Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անափ հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ մի քանի օր առաջ Հայրենիքի առաջ երդում է տվել և Հայոց բանակի շարքերում արդեն ծառայում է Մայոր Հովսեփ Մայիլյանի որդին՝ Հարութ Մայիլյանը:
Հավսեփը, կամ մեր Հովիկը, ինչպես մենք էինք նրան անվանում, Ն Զորամասի զրահատանկային ծառայության պետն էր, քաջ, անձնուրաց ու անսահման դրական անձնավորություն:
2016թ-ի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ հրետակոծության պայմաններում նրան հաջողվել էր ոչնչացնել հակառակորդի մի քանի տանկեր: Սակայն, երբ ցանկացել էր մեր տանկերից մեկը նախապատրաստել և բերել մարտական վիճակի, զոհվել է հակառակորդի կողմից արձակված ականանետի ականի պայթյունից: Հովիկը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Այսօր նրա որդին՝ նույնչափ առնական ու հայրենասեր Հարութը, որոշել է գնալ հոր հետքերով. առանց տրտնջալու, առանց վարանելու նա անդամագրվել է Հայրենի երկրի պաշտպանությանը:
Իհարկե, զարմանալու ոչինչ չկա՝ առյուծից առյուծ է ծնվում, բազեից՝ բազե ու այսպես շարունակ:
Համոզված եմ, որ նահատակ Հովիկ Մայիլյանի հոգին երկնքում հպարտ ժպտում է և հաստատ շատ հանգիստ է, որ իր սիրելի Արցախի սահմաններին հիմա կանգնած է իր շատ սիրելի որդին:
Կեցցես, Հարութ, բարի ծառայութուն քեզ ու մեր բոլո՜ր-բոլո՜ր զինվորներին: Ծառայեք ու վերադարձեք տուն. մենք ձեզ սպասում ենք՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5783 դիտում
12:05 31-10-2017
Օրվա կադրում հերոս տղաներն են՝ հայ զինվորները, ովքեր հսկում են մեր սահմանը
25295 դիտում
23:22 01-11-2021
Կապ տվեց՝ կամանդի՛ր, մենակ եմ․ չհասցրի ասել՝ հասնում եմ․ Հովիկի ու հրամանատարի վերջին զրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
889 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
775 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը