211652_close_icon
views-count1856 դիտում article-date 09:31 16-08-2019

Օգոստոսի 22-ից Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում կգործարկվի արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք: Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի օգոստոսի 22-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: [b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ [/b]

Նմանատիպ նյութեր