1647 դիտում
21:56 16-08-2019
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Լոռու մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։
Զրույց-հանդիպումները միտված են ամրապնդելու հասարակություն-ոստիկանություն կապը, բարձրացնելու քաղաքացիների իրավագիտակցությունը: Հերթականն իրականացրել են Լոռու մարզի ոստիկանները։
Նրանք բնակիչների հետ խոսել են իրավախախտման տարբեր դրսևորումների մասին, մասնավորապես տվել խորհուրդներ` բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, հորդորել են, որ դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմեն ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը հնարավոր է թարմ հետքերով բացահայտել նախևառաջ արագ արձագանքման շնորհիվ։
Իրավապահները խորհուրդ են տվել տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսել և քննարկել են նաև քաղաքացիների առաջարկությունները։
[b]
ՀՀ ոստիկանություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1895 դիտում
23:37 05-08-2019
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Սյունիքի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2170 դիտում
15:49 13-08-2019
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Արմավիրի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2249 դիտում
17:40 25-07-2018
Կանանց դերի ամրապնդմանն ուղղված քննարկում Գեղարքունիքի մարզում
Այս բաժնից
454 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
868 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում