211652_close_icon
views-count1590 դիտում article-date 22:50 16-08-2019

Քաղաքացուհին կամավոր զենք է հանձնել Կումայրիի ոստիկաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 15-ին մի կին կամավոր ոստիկաններին է հանձնել գործարանային արտադրության, առանց գործարանային համարի ինքնաձիգ, դատարկ պահունակով: Քաղաքացուհին հայտնել է, որ ինքնաձիգը հայտնաբերել է նույն օրը իրենց խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Զենքը պատկանել է հանգուցյալ հորը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հիշեցնենք, որ զենքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: [b]ՀՀ ոստիկանություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր